Զղջում ենք, որ քվեարկել ենք․ ռուսաստանցիները Պուտինին դավաճան են անվանել

- in Միջազգային
putin

Ռուսաստանցիները քննադատել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու համար։

Twitter-ում հրապարակված տեսագրությունում դժգոհ քաղաքացիները հուզականորեն խոսում էին երկրի նախագահի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին։

«Ես ցանկանում եմ Պուտինին դիմել և ասել՝ Վլադիմի՛ր, Վլադիմիրովիչ, անհարգելիս, կորցրել ես ռուս ժողովրդի վստահությունը»,-ասել է կանանցից մեկը։

«Ես զղջում եմ, որ քվեարկել եմ»,-հավելել է մեկ ուրիշը։

«Նա մեր նախագահը չէ։ Նա պարզապես ազգի դավաճան է»,-ասում են ռուսաստանցիները։

Տեսագրության մեկնաբանություններում ևս շատ է բացասական արձագանքը Պուտինի կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված։

Spread the love