Թալանել են Երևանում Բելառուսի պատվավոր հյուպատոսի տունը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 19-ին, Լվովյան փողոցի տներից մեկի բնակարանից կատարված գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել նշված տան բնակիչ՝ 55-ամյա Արմեն Սարգսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի դուռը և այնտեղից կատարել գողություն՝ տանելով մի քանի Ipad, Notebook, կանացի ժամացույց, ամերիկյան դոլար և ՀՀ դրամ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գողացված գումարի չափը ճշտվում է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսին։

Spread the love