Ինչու են անհանգստացած պաշտոններ ստացած երիտասարդները

- in Մամուլ
Zinvor

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններովվարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնյաների երեխաների բանակում պարտադիր ծառայելու մասին կոչը առաջին հերթին անհանգստացրել է հենց Փաշինյանի թիմի անդամներին:

Այդ թեման նոր կառավարության պաշտոնյաների համար մտահոգիչ է այնքանով, որ նրանցից շատերը չեն ծառայել բանակում, և առաջիկայում հնարավոր է այդ փաստը ջրի երես դուրս գա:

Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոններ ստացած երիտասարդները այս հարցը քննարկում են իրար հետ, սակայն ոչ բարձրաձայն, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ չեն համարձակվում այդ մասին խոսել»:

Spread the love