«Ծառուկյան» դաշինքի նախընտրական աշխատանքների գործին լծվել է անգամ Ռոզա Ծառուկյանը

- in Մամուլ
Roza-Carukyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան դաշինքը» բոլոր ճակատներում նախընտրական աշխատանքներ է սկսել։ Այդ գործին է լծվել անգամ տիկին Ռոզա Ծառուկյանը՝ ԲՀԿ կանանց խորհրդի ղեկավարը։

Երեկ նա Արարատի մարզում կանանց մարզային խորհրդի նիստ է հրավիրել ու ԲՀԿ-ական տիկնանց հորդորել ակտիվ զբաղվել քաղաքացիների խնդիրներով։ Նա ասել է, որ ակտիվ հանդիպումներ են սկսելու և լուծելու են մարդկանց խնդիրները։

Տեղի է ունեցել նաև կառույցի ղեկավարի ընտրություն, որը, մեր տեղեկություններով, պետք է կայանար ապրիլ-մայիսին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր։ Կանանց մարզային խորհրդի նախագահի պաշտոնում է վերընտրվել ԲՀԿ-ի հնաբնակներից Աննա Գալստյանը»։