Շատ կարևոր է, թե ինչ է խոսելու Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության ժամանակ

Robert Qocharyan

Մարտի 1-ի գործի բացահայտման նոր ընթացքը նոր քաղաքական իրողությունների սկիզբ կարող է դառնալ։ Հետախուզում է հայտարարվել այն ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանի նկատմամբ, որպես վկա հարցաքննության է կանչվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով, ինչպես նրա գրասենյակից են պարզաբանել, կներկայանան հուլիսի 25-ից հետո։

Շատ կարևոր է, թե ինչ է խոսելու Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության ժամանակ ու որ ավելի կարևոր է՝ ում անուններն է տալու պայմանականորեն ասած՝ որպես հանցակիցներ։ Ընհանրապես, Մարտի 1-ի գործոնի նոր ընթացքը հանրային ընկալման մեջ, քաղաքական, փորձագիտական շրջանակներում ուշադրությունը սևեռել է առավելապես Ռոբերտ Քոչարյանի վրա։

Դա իհարկե, օբյեկտիվ հիմք ունի, քանի որ Մարտի 1-ին հենց Ռոբերտ Քոչարյանն է զբաղեցրել նախագահի պաշտոնը և եղել է մարտի 1-ի ոճրագորությանը մասնակցած զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Այսինքն՝ և ֆորմալ, իրավական առումով և առավել ևս՝ հաշվի առնելով քոչարյանական իշխանության բնույթն ու բրգաձև հիերարխիկ կառուցվածքը, որև քայլ չէր կարող կատարվել առանց նրա անմիջական մասնակցության, իմացության ու հրահանգի։ Այդ իմաստով, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի Մարտի 1-ի թիվ մեկ պատասխանատուն է։ Բայց պետք չէ մոռանալ, որ Մարտի 1-ի ոճրագործությունն իր բնույթով, համակարվածությամբ եղել է կազմակերպված հանցագործություն, որին մասնակցել են իշխանության գրեթե բոլոր ճյուղերն ու մարմինները առանց բացառության։

Արտակարգ դրության ռեժիմ հաստատելուն հավանություն է տվել Ազգային Ժողովը, որը նաև կողմ է քվեարկել համաժողովրդական շարժմանը մաիցած պատգամավոներին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։ Այսինքն՝ իշխանության օրենսդիր թևը՝ իր ղեկավարությամբ ու անդամենրով կիսում է Մարտի 1-ի ոճրագորոծության պատասխանատվությունը։ Եվ եթե ԱԺ պատգամավորները դրան մասնակցել են որոշակիորեն պասիվ կարգավիճակում՝ վախենալով իշխանության ճնշումներից կողմ քվեարկելով արտակարգ դրություն հաստատելուն, ապա օրինակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը դրանում ունեցել է նաև բովանդակային մասնակցություն՝ մանրամասնորեն հիմնավորելով ու իրավական արդարացումներ ներկայացնելով արտակագր դրություն հաստատելու ու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոնմանը։ Նույնպիսի բովանդակային մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի ոճրագորությանը արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը՝ այդ հանցագործությունը միջազգային հանրության առաջ լեգիտիմացնելու փորձերի ճանապարհով։

Նույնպիսի մասնակցություն ու դերակատարություն է ունեցել Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը՝ հանրության առաջ փորձելով հիմնավորել ռազմական դրություըն հաստատելու որոշումը ու բանակի ներքաշումը խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժ գործադրելու գործընթացի մեջ։ Արդեն Մարտի 1-ից հետո այլ դրսևորմամբ նույնպիսի դերակատարում է ունեցել իշխանության մյուս թևը՝ դատական համակարգը իր տասնյակ դատավորներով՝ ազատազրկման ապօրինի վճիռներ կայացնելով շուրջ հարյուրհիսուն քաղբանտարկյալների համար։

Մարտի 1-ի գործում չափազանց կարևոր դերակատարում է ունեցել նաև պետական քարոզչությունը, առաջին հերթին Հանրային հեռուստաընկերությունը՝ խաղաղ ցուցարարներին ներկայացնելով որպես զինված հանցագործներ, դա անելով տևական ժամանակ՝ մանիպուլացնելով հանրային գիտակցությունը ու քարոզչական մակարդակում լեգիտիմացնելով Մարտի 1-ի սպանդը։

Մարտի 1-ի ոճրագործությանը իրենց մասնակցությունն են ունեցել իշխանության գրեթե բոլոր համակարգերը՝ որոշողները ուղղակի, մյուսները անուղղակի։ Մարտի 1-ը կազմակերպել, իրականացրել ու պարտակել է քոչարյանական իշխանությունն ամբողջության մեջ։ Ու այդ իմաստով, մարտի 1-ի գործի բացահայտումը պետք է վերաբերվի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, որն անշուշտ դրա ամենաառանցքային դերակատարն է պետք է կրի պատասխանատվության ամենամեծ բաժինը։ Բայց այդ գործը չպետք է սահմանափակվի միայն Ռոբերտ Քոչարյանով ու դրան մասնակցած մյուս պաշտոնյաները չպետք է ազատվեն պատասխանատվությունից։

Մարտի 1-ի գործի բացահայտման արդյունքում կայացվելիք դատավճիռները՝ լինելով տեղի ունեցածի իրավական գնահատականներ, իրականում արտացոլելու են նաև քոչարյանական վարչախմբի 10 տարվա քաղաքական պատասխանատվությունը։ Քոչարյանը՝ 10 տարի զբաղեցնելով Հայաստանի նախագահի պաշտոնը, , պետությանը հասցրել է անդառնալի վնասններ. Հոկտեմբերի 27, Մարտի 1, չբացահայտված քաղաքական սպանություններ, Լեռտնային Ղարաբաղի դուրս մղում բանակցային գործընթացից, Հայաստանի ռազմավարական օբյեկտների նվիրաբերում Ռուաստանին… շարքը կարելի է երկար շարունակել։ Սակայն խնդիրն այն է, որ թվարկված ու չթվարկված վնասների համար Ռոբերտ Քոչարյանը չի կրել քաղաքական պատասխանատվության որևէ նշույլ։

Նա պաշտոնթողությունից հետո 10 տարի շարուրնակ վայելել է նախագահի պաշտոնում երկրի հաշվին դիզած հարստությունը։ Նրա միակ «վնասը» եղել է այն, որ Սերժ Սարգսյանը՝ նախագահհ դառնալուց հետո չի պահպանել իրենց միջև կայացված պայմանավորվածությունը ու Քոչարյանին չի վերադարձրել իշխանության։ Վերջ։ Այլ քաղաքական պատասխանատվություն Ռոբերտ Քոչարյանը ու նրա ռեժիմի որևէ անդամ չեն կրել։ Հիմա եկել է հատուցման ժամանակը։ Ռոբերտ Քոչարյանի ու քոչարյանիզմի։

Spread the love