Կրակոցն արձակել է Էդվարդ Գրիգորյանը, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը

Pavel Manukyan

«Սասնա ծռեր» խմբի գործով Պավլիկ Մանուկյանն այսօր՝ հուլիսի 18-ին, «Սասնա ծռերի» գործով աղմկահարույց բացահայտում արեց։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նա հայտարարել է, որ պատահական կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը:

Այսօր «Սասնա ծռերի» գործով դատավարության ժամանակ խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը սկանդալային հայտարարություն է արել։ Նա հայտարարել է, որ ոստիկաններից՝ Յուրի Տեփանոսյանին սպանել է ոչ թե Սմբատ Բարսեղյանը, այլ սպանել են Մխիթար Ավետիսյանն ու Էդգար Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Մխիթար Ավետիսյանն ու Էդգար Գրիգորյանը օրերս էին ազատ արձակվել։ Դատարանը որոշել էր նրանց խափանման միջոց կալանքը փոխել։

Հիշեցնենք նաև, որ ոստիկանի սպանության համար մեղադրանքը առաջադրվել էր Սմբատ Բարսեղյանին։

Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Սպանություն):

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել էր դիպուկահարի կրակոցից։ Ոստիկանությունը նաև տեսանյութ ու լուսանկար հրապարակեց ՊՊԾ գնդի տանիքից, որում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը:

Spread the love