Համաներում կլինի՞, թե՞ ոչ․ պարզաբանում է ՀՀ արդարադատության նախարարը

- in Կարծիք
Artak Zeynalyan

«Այն, որ ՔԿՀ-ներում կան խնդիրներ, ես լավագույնս տեղյակ եմ»,- ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ գանգատներ են ներկայացվել ՄԻԵԴ, և Եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել, մասնավորապես, առողջության ապահովման, բանտային պայմանների հետ կապված:

Նախարարը նշեց, ոի ինքը հանձնառու է այդ խնդիրները աստիճանաբար և հետևողականորեն լուծելու: «Պրոբլեմները արմատավորված են, նույնիսկ ունեն 100 տարվա պատմություն, և այդ պրոբլեմները կարճ ժամանակում լուծելը կարող է ծնել նորանոր պրոբլեմներ: Դրանք պետք է լուծել այնպես, որպեսզի նոր պրոբլեմներ չառաջանան»,- նկատեց արդարադատության նախարարը:

Արտակ Զեյնալյանը կոռուպցիոն ռիսկ է համարում ՔԿՀ-ների աշխատողների չափազանց ցածր աշխատավարձը: «Մենք մտածում ենք այդ ուղղությամբ և պիտի որոշենք առաջնահերթություններն առհասարակ»,- ասաց Արտակ Զեյնալյանը՝ չհստակեցնելով, թե երբ և ինչ չափով:

Անդրադառնալով համաներման խնդրին՝ Արտակ Զեյնալյանն ասաց. «Համաներումը իրավունք չի, դա տրամադրվող արտոնություն է, և պահանջի ձևով ներկայացնելը չի բխում դրա էությունից: Համաներում կլինի, թե ոչ՝ դա իշխանությունների, հանրության քաղաքական կամքն է: Այս հարցը հացադուլով չէ, որ պետք է լուծվի: Եթե դրա ժամանակը գա՝ կքննարկվի»:

Spread the love