Հայաստանի հեղինակությունը բացառում է այս փուլում պատերազմ ԼՂ ճակատում

- in Կարծիք
Stepan Grigoryan

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել դրական ազդեցություն կթողնի մեր պետության վարկանիշի վրա՝ հատկապես կոռուպցիայի դեմ մեր երկրում մեկնարկած պայքարից հետո։

«Թավշյա հեղափոխությունից հետո հետաքրքրությունը հայաստանի հանդեպ մեծացավ, եւ էլ ավելի մեծացավ կոռուպցիայի դեմ պայքարից հետո: Եվրոպայի սիրտ՝ Բրյուսել այցից հետո էլ, մեր երկրի հեղինակությունը թույլ չի տա պատերազմ Ղարաբաղում»:

«Սա ամենահարմար առիթն էր, որ  Փաշինյանը գնա Եվրոպա և ունենա իր մեկնարկը, բենեֆիսը՝ բառիս լայն իմաստով»։ Այսօր հրավիրված քննարկման ժամանակ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցին, նման տեսակետ հայտնեց Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

«Այն արձագանքը, որ կա ՀՀ-ի նկատմամբ, այն բարձր վարկանիշը, որը չի եղել 30 տարվա ընթացքում շատ հարմար առիթ են դնելու մեր արտաքին քաղաքականության հիմքում, իսկ արտաքին քաղաքականությունը շատ ճիշտ դոկտրինայի վրա է կառուցված, որը կոչվում է հայակենտրոն»,- ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ նախկինում այդ քաղաքականություն ավելի դեկլարատիվ բնույթ էր կրում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել կարեւոր է, քանի որ վարչապետ ընտրվելուց հետո սա նրա առաջին այցն է դեպի Եվրոպա: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը Փաշինյանի այցից բավականին ակնկալիքներ ունի:

«Սա մեզ այլընտրանքներ կերտելու հնարավորություն կտա անվտանգության հարցում: Մենք առաջիկա կես տարվա ընթացքում կզգանք այդ ներուժը»,-այսօր անդրադառնալով վարչապետի այցին, ասաց Արա Պապյանը:

Spread the love