ՀՀԿ-ին արձակել են ու զգուշացրել

- in Մամուլ
HHK

Հրապարակը գրում է. «Թեպետ քաղաքական նոր իրողության պայմաններում եւ առաջիկա արտահերթ ընտրությունների հեռանկարը հուշում էր, որ ՀՀԿ-ն այս ամառ կաշխատի առանց հանգստի, սակայն երեկ ՀՀԿ խմբակցության նիստում պատգամավորներին «աչքալուսանք» է տրվել, որ հուլիսի 15-ից բոլորը կարող են մեկնել հանգստի, պետք է լավ հանգստանալ, որովհետեւ թեժ աշուն ու ծանր գարուն է սպասվում։

Իսկ խմբակցության նիստում առանցքային հարցը եղել է Դանիել Իոաննիսյանի պահվածքը, որից ՀՀԿ-ականները վիրավորվել են ի խորոց սրտի։ Սակայն ղեկավարությունը հանդարտեցրել է, որ Դանիելը ինքն էլ չգիտի, թե ինչ է խոսում։ ՀՀԿ-ից կառավարությանն առաջարկել են ուրբաթ օրը, կառավարության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ, շարունակել քննարկումները, որպեսզի չտապալվեն ԸՕ քննարկումները»։

Spread the love