ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքար՝ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Վանեցյանի միջև

- in Մամուլ
Gagik Tsarukyan

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Նա նաև անկեղծացավ, որ ֆուտբոլասեր է և ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ երկրպագել է Ֆրանսիային, որը դարձավ չեմպիոն:

«Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, երբ այսօրվա ֆուտբոլի մեր ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք դեմ չեն, որ ես լինեմ ՀՖՖ նախագահ»,-ասաց ԱԱԾ տնօրենը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասում էր, որ չի նահանջելու և չի տալու իր պաշտոնը, իսկ հետո, այնուամենայնիվ, նահանջեց՝ ասելով, թե Վանեցյանի առաջադրման դեպքում ինքը չի առաջադրվի:

Իսկ մեր ունեցած տեղեկություններով՝ իրականում պայքարը գնում է ոչ թե Ռուբեն Հայրապետյանի և Արթուր Վանեցյանի միջև, այլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Վանեցյանի միջև:

Գաղտնիք չէ, որ Գ. Ծառուկյանը հայաստանյան սպորտում մեծ ներդրում ունի և դեմ չի լինի նաև ՀՖՖ-ն ղեկավարել, մինչդեռ նրան, ինչպես և Ռ. Հայրապետյանին կաշկանդում է առաջադրվել՝ հաշվի առնելով Արթուր Վանեցյանի պաշտոնը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...