Նախկին իշխանությունը պատրաստ է ցանկացած սադրանքի

Stepan Grigoryan

«Նախկին իշխանությունները ստեղծում էին ֆեյք հասարակական կազմակերպություններ, օգտագործում էին սուտ փորձագետների, քննարկումները տանում տարբեր դաշտեր: Հեղափոխությունը մաքրեց այդ դաշտը»,- նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ ներքին քաղաքականության մեջ ամեն ինչ պարզ է՝ պետք է շարունակել կոռուպցիայի դեմ պայքարը և հասնել նաև Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին:

Քաղաքագետը Փանիկի միջադեպի առթիվ վարկած առաջ քաշեց. «Պատկերացրեք, որ նախկին իշխանությունները, ովքեր փայլուն հարաբերությունների մեջ են ռուսական ռազմաբազայի ղեկավարների հետ, այդ սադրանքը կազմակերպել են»:

Նրա կարծիքով՝ այս սադրանքի նպատակը կարող էր լինել այն, որ նոր իշխանությունները, որոնցում շատերը երիտասարդ են և էմոցիոնալ, կսկսեին հարվածել Ռուսաստանին, կոշտ հայտարարություններ անել. «Սարքած գործ՝ մեր ուշադրությունը շեղելու համար: Այս տարբերակն էլ պարտավոր ենք դիտարկել»:

Spread the love