Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության մասին

Serj Robert

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրելու մասին հարցին: 

Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք հետախուզում կհայտարարվի այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը չներկայանա հարցաքննության,  Փաշինյանը նշեց, որ այդ որոշումներն ինքը չի կայացնում:

«Այդ որոշումներն օրենքով կարգավորված որոշումներ են, և մեխանիզմները կան, թե ինչ է տեղի ունենում, եթե որևէ մեկը չի ներկայանում հարցաքննության»,- ասաց Փաշինյանը և ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ:

Հարցին, թե չի՞ բացառվում արդյոք, որ Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարվի, Փաշինյանը պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել՝ բացառվում է, կամ չի բացառվում, որովհետև դա նախատեսված է օրենքով: Այսինքն՝ այնպես չի որ ինչ-որ մեկի քմահաճույքով  պետք է դա տեղի ունենա: Ես մեր իրավապահ մարմինների հետ աշխատանքում  ասել եմ, որ չի լինելու մի դեպք, որ  կառավարությունը փորձի ինչ-որ ձևով  միջամտել: Չի լինելու այդպիսի բան՝ լինի դա նախկին, թե ներկա իշխանություններից որևէ մեկի նկատմամբ: Սկբունքը սա է »,- ընդգծեց Փաշինյանը:

Spread the love