Նիկոլ Փաշինյանի թիմը ամառվա տապին սկսել է քաղաքական վճռական գրոհը

- in Ով ով է ...

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում  շատ մեծ, վտանգավոր մրցակցություն այս պահին որեւէ ուժի կողմից չի տեսնում։

Ավելին` Միրզոյանը, ով Նիկոլ Փաշինյանի թիմում փաստացի երկրորդ դեմքն է ու շատ դեպքերում կատարում է Փաշինյանի խոսնակի դեր, վստահություն է հայտնել, որ ԱԺ ընտրություններում իրենց թիմը մեծամասնություն է ձևավորելու:

Միրզոյանը նոր կառավարության առաջին ներկայացուցիչն է, որը հրապարակավ սահմանում է իրենց քաղաքական նշաձողը: Խիստ ուշագրավ է, որ առաջին փոխվարչապետի հայտարարությունը տեղի է ունենում Երևանի ավագանիում ընթացող զարգացումների համատեքստում, երբ թերևս արդեն ակնհայտ է, որ հուլիսի 16-ին Երևանն ոչ թե ունենալու է նոր քաղաքապետ, այլ` ըստ էության, տրվելու է մայրաքաղաքային արտահերթ ընտրությունների գործընթացի մեկնարկը:

Նիկոլ Փաշինյանի թիմը քաղաքական հարթության վրա իրեն այնքան ինքնավստահ է զգում, որ ԱԺ ընտրություններից առաջ արտահերթ զարգացումներ է նախաձեռնում Երևանումբազմաշերտ ուղերձներ հասցեագրելով քաղաքական բոլոր սուբյեկտներին դաշինքային ու կոալիցիոն գործընկերներին, հակահեղափոխության ռևանշի ձգտում ունեցողներին:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսին, որն ամենաանհարմար ամիսն է ընտրությունների կազմակերպման համար, բացի այդ` Հայաստանում գործնականում որևէ ուժ պատրաստ չէ այդ ընտրություններին, որոնք ֆորմալ առումով տեղական են, սակայն քաղաքական նշանակությամբ մոտ են համապետական ընտրություններին:

Երևանի ավագանու ընտրություններն, ըստ էության, դառնալու են խորհրդարանական առաջիկա ընտրությունների մանրակերտը և գալու են հաստատելու Արարատ Միրզոյանի պնդման հավաստիությունը. ՔՊ-ն դրանց, ըստ ամենայնի, մասնակցելու է միայնակհամոզիչ հաղթանակ տանելով գործընթացին մասնակից մյուս ուժերի նկատմամբ: Դասական իմաստով Երևանի ընտրությունները լինելու են հեղափոխական էյֆորիայի քաղաքական դրսևորումը` առանց մրցակցային բաղադրիչի:

Քաղաքական այդ ստատուս-քվոյով էլ Փաշինյանի թիմը մասնակցելու է ԱԺ ընտրություններինշեշտը դնելով միայնակ մասնակցության կամ դաշինքային այնպիսի հարաբերությունների վրա, որոնք ձևավորվելու են «1+» սկզբունքով: Մյուս կողմից Երևանի ավագանու ընտրությունները բացահայտելու են, որ հին համակարգի առանցքային և մյուս դերակատարները չունեն քաղաքական ռեստավրացիայի որևէ հնարավորություն: Երեկ Բրյուսելի օդանավակայանում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց, թե Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, իսկ Արարատ Միրզոյանը իրենց հաղթանակի մասին խոսել է հենց ԲՀԿ-ի հնարավորություններին վերաբերող լրագրողի հարցի համատեքստում:

Երևանի ավագանու ընտրությունները դառնալու են Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի համոզիչ հաղթանակի շնորհանադեսը, ինչն, անշուշտ, դրական է հեղափոխության արժեքների կապիտալացման տեսանկյունից: Մյուս կողմիցԵրևանի ընտրությունները կարող են այլ էֆեկտ ունենալ, ինչը շատ հաճախ է պատահում հետհեղափոխական իրավիճակներում: Դրանք, այնուամենայնիվ, չունեն համապետական ընտրությունների քաղաքական հետևանքը, սակայն դրանցում համոզիչ հաղթանակը կարող է որոշակի, տվյալ դեպքում ոչ բնական էյֆորիա առաջացնել Նիկոլ Փաշինյանի թիմի մոտ, ինչն արդեն ռացիոնալ քաղաքականության լավագույն ուղեկից չէ:

Ամեն դեպքում` Նիկոլ Փաշինյանի թիմը ամառվա տապին սկսել է քաղաքական վճռական գրոհը:

Spread the love