Նոր մանրամասներ «Երևան-Սիթի» սուպերմարկետում զինված ավազակային հարձակումից

- in Իրավունք
Atrchanak

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018 թվականի հուլիսի 21-ին ահազանգ է ստացվել, որ դիմակավորված և զինված անձը Ավանի «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետից հափշտակություն է կատարել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Նախնական տվյալներով՝ հուլիսի 21-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ատրճանակով զինված անձը՝ բժշկական դիմակով, մուտք է գործել Երևան քաղաքի Հ.Հովհաննիսյան 24/7 հասցեում գործող «Երևան-Սիթի» սուպերմարկետ և, ատրճանակն ուղղելով տարադրամի փոխանակման կետի աշխատակցի և ծխախոտների վաճառքի բաժնի աշխատակցուհու ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել է իրեն հանձնել փոխանակման կետում առկա գումարը:

Հափշտակելով տարբեր արտարժույթի խոշոր չափերով գումարը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դիմել է փախուստի։

Դեպքի առթիվ 21.07.2018թ. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով։ Մշակվել է քննչական պլան, և իրականացվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Spread the love