Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուները

- in Մամուլ
ator-portfel

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երևանի ավագանին չկարողացավ իր կազմից քաղաքապետ ընտրել, և այսպիսի սցենարում ամենահավանակնն իհարկե արտահերթ ընտրություններն են:

Ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, առայժմ կարծես ուրվագծվում է միայն ԲՀԿ թեկնածուի անունը. ավագանու ցուցակը կարող է գլխավորել Նաիրա Զոհրաբյանը:

«Ելք» դաշինքի պարագայում ամեն ինչ այնքան էլ հստակ չէ: Նախ դեռ որոշված չէ, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին՝ դաշինքը նույն կազմո՞վ, թե՞ կուսակցություններն առանձին, առավել ևս, երբ հիմա առավելությունը Փաշինյանը ՔՊ-ինն է:

Միաժամանակ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում իրավիճակը մի փոքր բարդ է. նրանք երեք թեկնածու են դիտարկում այս պահին՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան (նրա պաշտոնը հակասահմանադրական է, և չեն ցանկանում իրեն միայնակ թողնել), մյուս թեկնածուն ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն է, ով դեռ վաղուց էր համարվում նրանց թեկնածուն, և իհարկե Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ով վերջերս անդամակցեց ՔՊ-ին»: