Պենտագոնը հավանություն է տվել Պուտինին ԱՄՆ հրավիրելու Թրամփի որոշմանը

trump-putin

ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ջոն Ռուդը լավ գաղափար է համարում այս աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Սպիտակ տուն՝ տեղեկացնում է CNN-ը:

Ռուդի խոսքով՝ երկու առաջնորդների միջև կարծիքների փոխանակումը և ազնիվ երկխոսությունը պարտադիր է: Նա նաև նշել է, որ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը աշխարհի կարևորագույն խաղացողներից է:

«Նախագահ Պուտինը արդեն եղել է Սպիտակ Տանը: Երբ ես աշխատում էի Սպիտակ տանը Ջորջ Բուշի ժամանակ, նա այցելեց Բուշի տունը Տեխասում: Նրանք միասին ձկնորսություն են արել: Ինձ համար այդ ամենում ոչ մի տարօրինակ բան չկա»:

Spread the love