Պուտինը պարգևատրել է «փա՛ռք Ուկրաինային» բացականչած խորվաթին

Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի մասնակիցներին։

Նրանց թվում է եղել նաև խորվաթ ֆուտբոլիստ Դոմագոյ Վիդան, որը Ռուսաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո տեսագրություն է հրապարկել, որտեղ հնչեցնում է «փա՛ռք Ուկրաինային» կարգախոսը։

Image result for putin medal vida world cup final

Չնայած որ ՖԻՖԱ-ի նախազգուշացումից հետո նա ասել է, թե դա կատակ է եղել, ավելի ուշ համացանցում ևս մեկ տեսագրություն է հայտնվել, որտեղ խորվաթ ֆուտբոլիստը կրկնում է ուկրաինացի ազգայնականների կարգախոսը։

Այդ տեսագրությունից հետո Վիդան ռուսաստանցիներից ներողություն է խնդրել։ «Ես գիտեմ, որ սխալ եմ թույլ տվել։ Ես դա կանխամտածված չեմ արել։ Եվս մեկ անգամ կցանկանայի ներողություն խնդրել ռուս ժողովրդից»,- ասել է նա։

Spread the love