Պրոցեսի մեջ մի հոգի չի ներգրավված՝ զորակակոչիկներ, ծնողներ, նախկին ու ներկա պաշտոնյաներ, բժիշկներ

- in Սոցիալական
Zinvor

Ամառային զորակոչի 15 օրվա ընթացքում որևէ խնդիր չեն եղել։ Մինչ օրս որևէ լուրջ խնդիր պրոցեսուալ առումով չի եղել։ Այս մասին ասաց Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի  պետ փոխգնտապետ Արեն Սարգսյանը։

Անդրադառնալով ԱԱԾ բացահայտմանը, համաձայն որի՝  բժիշկները, զինկոմիսարիատի աշխատակիցները կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը, Սարգսյանը նախ ասաց՝ ինքը իրավասու անձը չէ, ով պետք է գնահատական տա։

«Դա մեր այս պահի խնդիրը չէ։ Դա համակարգային խնդիր է և վարույթն իրականացնող մարմինը բաց ու թափանցիկ կներկայացնի տեղեկատվություն։ Ես չէի կարող սպասել նման բան։ Ես չեմ ցանկանա որևէ բացահայտում լինի, այսինքն՝ ի սկզբանե խնդիրը չլինի, որ հետո բացահայտվի, կամ` ոչ։ Այդ պրոցեսի մեջ մի հոգի չէ ներգրավված՝ այնտեղ ներգրավված են զորակակոչիկներ, ծնողներ, նախկին ու ներկա պաշտոնյաներ, բժիշկներ։ Խնդրում եմ՝ մենք այդ հարցը շրջանցենք»,- ասաց փոխգնդապետը:

Դիտարկմանը, ստացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին մեկնում է ծառայության և այդ ընթացքում միաժամանակ կոռուպցիոն սխեմաներով փորձում են երիտասարդներին ազատել բանակից, Սարգսյանը նշեց՝ փառք ու պատիվ Նիկոլ Փաշինյանի որդուն և մնացած զորակոչիկներին, ովքեր իրենց պարտքն են կատարում․ «Իսկ նրանք, ովքեր դիմել են ինչ-ինչ ճանապարհներով, թողենք իրավապահ մարմինների խոսքին։ Վերջում գնահատականը տալուց հետո կարծիք հնարավորություն կունենամ հայտնելու»։

Spread the love