Սա չլինելու բան է, սրիկայություն․ Ղարաբաղցի հայաստանցի չկա․ Հրանտ Բագրատյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին

- in Հասարակություն
Hrant Bagratyan

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռ. Քոչարյանի քրգործը բոլորին իրար է խառնել։ Ծայրահեղություններ կան։ Ոմանք ասում են դա քաղաքական հաշվեհարդար է։ Այդպես չէ՝ 10 զոհ կա: Այդ մարդկանց սպանել են։ Նրանք հո ինքնասպան չեն եղել։ Մյուսներն էլ դժգոհում են պրոցեսը ձգձգելուց։ Այդպես էլ չէ։ Պետք է պարզել, թե այդ ամենի մեջ 2-րդ նախագահը կոնկրետ ինչ մասնակցությու է ունեցել։ Կարծես թե քրեական գործը հենց այս ուղղությամբ էլ գնում է։ Ամեն ինչ կորոշի դատարանը։ Անձամբ ես կարծում եմ, 2-րդ նախագահի խափանման միջոցը ավելի մեղմ կարող էր լինել (օրինակ, տնային կալանքը)։ Բայց ադպիսին է դատարանի որոշումը։

Երեկ Քոչարյանի գործով շատ հավասարակշիռ հարցազրույց էր տվել Արցախի խորհրդարանի պատգամավոր, Արցախի ԱԺ նախկին նախագահ, իշխող Ազատ Հայրենիք կուսակցության ղեկավարներից մեկը՝ Արթուր Թովմասյանը։ Ես լիովին կիսում եմ այդ հարցազրույցում արծարծված մտահոգություններից մեկը’ ՀՀ-ում որոշ արկածախնդիր քաղաքական ուժեր Քոչարյանի դեպքով հաշիվներ են ուզում մաքրել ծագումով ղարաբաղցի ՀՀ քաղաքացիներից։ Սա չլինելու բան է, սրիկայություն։ Այստեղ կա կոնկրետ քրգործ։ Ղարաբաղցի հայաստանցի չկա։ Ղարաբաղը Հայաստան է, Հայաստանն էլ Ղարաբաղ է։ Թշնամուն եք հաճոյանում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...