Սեյրան Օհանյանը վերացնում է «կենդանի» ապացույցը՝ քանդում է Վահագնի թաղամասում կառուցվող իր տունը

Seyran Ohanyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում կառուցվող իր տունը, քանի որ մտավախություն ունի, որ այն կարող է ծառայել որպես ապօրինի հարստացման կենդանի ապացույց:

Շարքային քաղաքացիները, նաև իրավապահ մարմինները կարող են հարցնել նախկին պետական պաշտոնյա Օհանյանին, թե որտեղից այդ միջոցները, չէ՞ որ Պնախարարի աշխատավարձով հնարավոր չէ հսկա առանձնատուն կառուցել:

Բայց եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է քանդվի Հայաստանում վերջին 25 տարում կառուցված շենք-շինությունների առնվազն 90 տոկոսը, որովհետև Հայաստանում աշխատավարձերը այնպիսին են, որ դրանցով հնարավոր չէ նման ունեցվածք կուտակել»:

Spread the love