Սերժ Թանկյանը հրապարակել է իր և Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը

- in Մշակույթ
Serj Tankian

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը, որի հեղինակն է նկարիչ Սևադա Ղազարյանը:

«Ողջունում եմ նոր Հայաստանին և շնորհակալություն Սևադային ընտիր ծաղրանկարի համար»,- գրել է Թանկյանը նկարն ուղեկցող գրառման մեջ:

Ծաղրանկարում պատկերված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայկական դրոշի գույներով փողկապով, և հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը՝ «Դուխով» գրությամբ վերնաշապիկով, որոնք միասին թթի օղի են խմում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...