Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է Երևան վերադառնա նախատեսվածից շուտ

- in Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան կվերադառնա նախատեսվածից շուտ. վարչապետ Փաշինյանը այսօր արդեն հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Վարչապետը նաև հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ։

Վարչապետի բրյուսելյան այցի օրակարգը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, որոշ հանդիպումներ կրճատվել են, և հնարավոր է՝ վաղվա փոխարեն Փաշինյանը Երևան վերադառնա արդեն այսօր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ, հնարավոր է լինի պարզապես ձեռքսեղմում, ինչը շարունակում է մնալ ուժի մեջ։

Վարչապետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ պետք է հանդիպեր վաղը՝ մեկնելուց առաջ, սակայն հանդիպումը տեղի կունենա այսօր։ Վարչապետ Փաշինյանն այսօր հանդիպելու է նաև Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների, գործարարների հետ։

Այսօր նախատեսված է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ։ Տեղի չի ունեցել նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարեայի հետ ձեռքսեղմումը։

Spread the love