Տարոն Մարգարյանը ՀՀԿ խմբակցության անդամներից պահանջել է, որ որևէ մեկն այս պահին հրաժարականի դիմում չներկայացնի

- in Սոցիալական
Taron Margaryan

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ սոցցանցերի քննարկումներին, ըստ որոնց՝ ինքը պետք է դառնա քաղաքապետ, և նշեց, որ դա իր համար անակնկալ էր, քաղաքապետի պաշտոնի հավակնություններ երբեք չի ունեցել։

«Սա երևի քաղաքացիների որոշ մասի ցանկությունն էր։ Իհարկե, անչափ հաճելի է, բայց դա որոշ զանգվածի գնահատականն է՝ մեկ տարվա աշխատանքի։ Դրական և բացասական արձագանքները որևէ կերպ ինձ չեն կաշկանդում։ Ցավալի է, որ իմ ընկերներից, մտերիմներից շատերը կեղծ էջերով սկսել են հարձակում, բայց դա էլ եմ նորմալ համարում։ Անուններ չեմ ուզում տալ, բայց ես այդտեղ էլ որևէ խնդիր չեմ տեսնում»։

Spread the love