ՖԻՖԱ–ն խնդրում է 2018-ի ֆուտբոլի առաջնության խաղերի ընթացքում ավելի քիչ ցուցադրել հմայիչ երկրպագուհիներին – Լուսանկարներ

- in Հասարակություն
Axjik

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան խնդրում է սեփական նկարահանող խմբին և ազգային հեռարձակողներին կադրերում ավելի քիչ ցուցադրել հմայիչ երկրպագուհիներին՝ ֆուտբոլի առաջնության խաղերի հեռարձակումների ընթացքում։

Ճիշտ է, նման որոշումը ընդունվել է այն ժամանակ, երբ առաջնության ավարտին միայն երկու խաղ է մնացել։

Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

ՖԻՖԱ–ի որոշումը կապված է երկրպագուհիների և լրագրողների նկատմամբ սեքսիզմի դրսևորումների հետ,– գրում է գործակալությունը։


.
Ֆուտբոլում խտրականության դեմ կազմակերպությունը հաղորդել է «փողոցներում սեքսիզմի» դրսևորման մոտ 30 դեպքի մասին: Կազմակերպության տնօրեն Պյարա Պոուարը հայտարարել է, որ դեպքերի մեծ մասում ոտնձգությունների օբյեկտ են դարձել լրագրողուհիները, որոնք գտնվել են ուղիղ եթերում։

Խորվաթիայի հավաքականի երկրպագուները կիսաեզրափակիչում Անգլիայի հետ իրենց հավաքականի խաղից առաջ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում տրիբունաներում «Փառք Ուկրաինային» են վանկարկել։ Տեսանյութը տեղադրվել է սոցցանցի երկրպագուների ֆեյսբուկյան էջում։ Հիշեցնենք, որ Խորվաթիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ, պատմության մեջ առաջին անգամ, դուրս եկավ եզրափակիչ։

Խորվաթ երկրպագուները կրկնել են Օգնեն Վուկոևիչի և Դոմոգոյ Վիդայի արարքը, որոնք Ռուսաստանի դեմ տարած իրենց թիմի հաղթանակից հետո հանդերձարանում տեսանյութ էին նկարել, որտեղ ողջունում էին Ուկրաինային և վանկարկում՝ «Փառք Ուկրաինային»։

Spread the love