Ֆրանսիան՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

France

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականն աշխարհի կրկնակի չեմպիոն է։ Եզրափակիչ խաղում ֆրանսիացիները 4-2 հաշվով առավելության հասան Խորվաթիայի նկատմամբ։

Հիշեցնենք որ Ֆրանսիայի հավաքականը աշխարհի չեմպիոն էր դարձել նաև քսան տարի առաջ։

Ֆրանսիա-Խորվաթի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ֆրանսիացի Անտուան Գրիզմանը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստը Խորվաթիայի ազգային թիմի ավագ Լուկա Մոդրիչն է։ Նա ստացավ Ոսկե գնդակը։ Երկրորդը բելգիացի Էդեն Ազարն է, իսկ Անտուան Գրիզմանը երրորդն է։ Մունդիալի լավագույն երիտսարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի 19-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։

Աշխարրհի առաջնության լավագույն դարպասապահն էլ Տիբո Կուրտուան է Բելգիայի հավաքականից։

Spread the love