Լևոն Շիրինյանը կուսակցություն է հիմնում

- in Ընտրություններ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կուսակցություն է ստեղծում և մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայրենակի՛ց, ես որոշեցի համախոհների մի խմբի հետ ստեղծել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն(ՀՔԴԿ) և մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Այդպիսով ես իմ համախոհների հետ կբերեմ իմ նպաստը հայրենիքի վերաշինության և Չորրորդ հանրապետության կայացման գործում: Վստահ եմ, որ մեր ջանքերով ստեղծվող Հայաստանը լինելու է բարձր և զարգացած մշակույթով գիտաարդյունաբերական համալիր` ընդարձակվող սահմաններով և հայրենադարձությամբ:

Համապատասխան տեղեկատվությունը կտրվի ժամանակին»:

Please follow and like us:
18642