Քանի Հայաստանի քաղաքացի է վրացական կլինիկաներում անցել սրտի ստենտավորում

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է վրացական կլինիկաներում Հայաստանի քաղաքացիների բուժվելու հարցին: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Շաբաթ-կիրակին էլ նվիրենք հայ-վրացական սրտաբանությանը։

Այս աղյուսակը պաշտոնապես ստացել ենք Վրաստանի առողջապահության նախարարությունից՝ ի պատասխան իմ կողմից արված հարցման։ Դրանից հստակ երևում է, թե քանի Հայաստանի քաղաքացի է վրացական կլինիկաներում անցել սրտի ստենտավորում, կորոնարոգրաֆիա և աորտա-կորոնար շունտավորում։ Թվերը ավելի քան խոսուն են այն կարծիքների ֆոնին, որոնք պնդում են, թե մեր հարյուրավոր կամ հազարավոր քաղաքացիներ սրտաբանական բուժօգնություն են ստանում Վրաստանում։

Իրականում հենց մեր երկրում են մեր հազարավոր քաղաքացիներ փրկվում սրտի վիրահատությունների շնորհիվ, այդ թվում պետական պատվերի շրջանակներում։

Հայկական սրտաբանությունը մեր բժշկության ամենազարգացած ճյուղերից է»։

Նախարարի հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականին Վրաստանում ստենտավորվել է Հայաստանի 80 քաղաքացի, 2018 թվականին՝ 39 քաղաքացի:

Spread the love
  • 17
    Shares