Նախկին օգնականը գաղտնի ձայնագրել է Թրամփին

Donald Tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Օմարոսա Մանիգո Նյումանը գաղտնի ձայնագրել է նախագահի հետ իր զրույցները՝ գրում է The Daily Beast-ը:

Լրատվականի աղբյուրները հաստատել են, որ ձայնագրությունները գոյություն ունեն, և որ աշխատակցուհին դրանք ցույց է տվել այլ մարդկանց: Լրատվականի տվյալների համաձայն՝ այդ ձայնագրությունները նա օգտագործել է Սպիտակ տանը աշխատելու մասին հուշեր գրելու համար: Դրանք հավաքված են «Խենթը. Թրամփի Սպիտակ տան ինսայդերի պատմությունը» գրքում, որը լույս կտեսնի օգոստոսի 14-ին:

Daily Beast-ի կարծիքով նմանատիպ ձայնագրությունների գոյությունն արդեն իսկ խոսում է Թրամփի հանդեպ նախկին աշխատակցուհու «լուրջ դավաճանության» մասին:

Spread the love
  • 1
    Share