Հակահեղափոխություն չի լինելու, իսկ մեղավորները պատժվելու են

- in Առողջություն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Հակահեղափոխության առաջամարտիկների կյանքից» վերտառությամբ գրառում է կատարել:

Նախարարը, մասնավորապես, նշել է.

«Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մի գեղեցիկ օր մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով նույն այդ հիվանդանոցի տնօրենին։ Աճուրդները արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի մինչև իրենց ցանկալի մակարդակը։ Աճուրդներից մեկը նույնիսկ չեղյալ է արվել, քանի որ անցանկալի մասնակից է եղել՝ հանձնաժողովի անդամների «հիվանդանալու» պատճառով։

Հասցե՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի Հ. Ներսիսյան 7

Մակերես՝ 1495.4 ք/մ

Գնահատված գույքի արժեք՝ 92․799․000 ՀՀ դրամ

Վաճառքի մեկնարկային գինը՝ 69․599․000 ՀՀ դրամ

Վաճառվել է՝ 22․806․201 ՀՀ դրամ

Նախապես պլանավորված աճուրդների թիվը ՝ 10

Աճուրդը կայացել է 7-րդ անգամից՝ 10.08.2007թ.

Հ․Գ․ շենքում հիմա գործում է կենտրոնի հիմնական մատակարարը, որը մի շարք բժշկական ապրանքներ մատակարարում է շուկայականից մի քանի անգամ բարձր գներով։

Հ․Հ․Գ․ հակահեղափոխություն չի լինելու, իսկ մեղավորները պատժվելու են։

Հ․Հ․Հ․Գ․ մենք ունենալու ենք լավ առողջապահություն»:

Spread the love
  • 10
    Shares