ԱԱԾ-ն չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե ԱԱԾ-ն ունի լիազորություն գաղտնալսելու, թող լսեն, թե ովքեր են զանգում ու մարդկանց կոչ անում քվեարկել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի թեկնածուի օգտին:

Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակներում կատարում է իր աշխատանքները, բայց չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին: «Հավատացած եղեք, որ եթե ԱԱԾ-ն ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնել համապատասխան միջոցառումներ և մարդկանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել, վստահ եղեք, որ մենք դա կանենք առանց մի րոպե մտածելու»,- ասաց նա:

Վանեցյանը հավատացրեց, որ իրենց համար կապ չունի, թե օրենքը խախտող անձը որ քաղաքական ուժի կողմնակիցը կլինի: «Եթե կլինի մարդ, մարդկանց խումբ, ովքեր կխախտեն օրենքը, միանշանակ կկրեն իրենց պատիժը»,- հավելեց նա:

Spread the love
  • 10
    Shares