Ակտիվություն մարզերում. Բացի Վիկտոր Սողոմոնյանից և մի քանի ՀՅԴ-ականներից՝ Քոչարյանը այլ աջակիցներ կունենա՞

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդիկ ակտիվացել են նաև մարզերում։

Նրանք այս օրերին մեկնում են մարզեր, հանդիպում տարբեր անձանց հետ՝ հատկապես գործարարների և նախկին պաշտոնյաների, ովքեր բիզնես գործունեությամբ են զբաղվել կամ պաշտոն են ստացել Քոչարյանի օրոք։

Այդ հանդիպումների ժամանակ զրույցի հիմնական թեման Քոչարյանն է, նրա քաղաքականություն վերադառնալու հնարավորությունն ու հնարավոր աջակցությունը։ Ասել է թե՝ Քոչարյանը սկսել է համակիրներ հավաքել ամբողջ հանրապետությունով մեկ կամ գոնե հասկանալ՝ քաղաքականություն վերադառնալու պարագայում կունենա՞ աջակիցներ, թե՞ ստիպված է սահմանափակվել միայն Վիկտոր Սողոմոնյանով և մի քանի ՀՅԴ-ականներով»։

Spread the love