ԱՄՆ պատժամիջոցների առաջին «ծիծեռնակը». «Ռուսալ-Արմենիա»-ում հարկադիր պարապուրդ է

- in Մամուլ
Ator

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ իշխանությունների կողմից Ռուսաստանի և այդ երկրի առանձին ընկերությունների դեմ կիրառվող պատժամիջոցները իրենց անմիջական բացասական ազդեցությունն են գործում Հայաստանի վրա:

Ըստ «Ռոյթերս» գործակալության՝ ռուսական «Ռուսալ» ընկերության Երևանում գտնվող «Արմենալ» դուստր ձեռնարկությունը ընկերության սեփականատեր Օլեգ Դերիպասկայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով գրեթե դադարեցրել է գործունեությունը՝ աշխատակիցներին ուղարկելով հարկադիր պարապուրդի:

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներով են սպառնում բոլոր այն ընկերություններին, որոնք որևէ գործարար հարաբերություն ունեն պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների կամ անձանց հետ»:

Spread the love