Անհատ տաքսիների վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից

TAXI

Այսօր Արցախից Երևան վերադարձին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ լուր է հայտնել Երևանում անհատ տաքսիների վարորդներին:

«Մենք քննարկում ենք և շատ մոտ ենք այդ որոշմանը, որ Հայաստանի տարածքում գործունեություն իրականացնող անհատ տաքսիների վարորդներն ազատվեն բոլոր տեսակի հարկերից: Այսինքն՝ նրանք հարկ չեն վճարի և կգործեն ազատ», – տեղեկացրել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ այս որոշումը սոցիալական նշանակություն ունի, քանի որ շատ են տարբեր պետական հիմնարկների աշխատողներ, ովքեր աշխատանքից հետո մի քանի ժամ տաքսի են վարում և որոշման ընդունման արդյունքում նրանք կազատվեն տարբեր տեսակի հարկերից:

Բացի մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնելուց, ըստ Փաշինյանի, որոշման արդյունքում անհատ տաքսիստները կարող են նվազեցնել ուղեվարձը, իսկ քաղաքային տարնսպորտը կբեռնաթափվի, և քաղաքացիներն ստիպված չեն լինի «կռացած երթևեկել»:

«Հարկային օրենսգրքի փոփոխությունները շատ ծավալուն են և առաջիկայում դրանց մասին լսելու առիթ կունենաք: Այդ փոփոխություններով մենք նպատակ ունենք զարկ տալ տնտեսության զարգացմանը», – հավելել է վարչապետը:

Spread the love
  • 19
    Shares