Աստծո պարգև է, այլ ոչ թե զույգերի միջև տաբու

Hromi Pap

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ սեքսն «Աստծո պարգև է, այլ ոչ թե զույգերի միջև տաբու»: Այս մասին նա ասել է Ֆրանսիայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Washington times-ը:

«Սեքսուալությունն ու սեքսն Աստծո պարգև են, այլ ոչ թե տաբու: Այն երկու նպատակ ունի՝ սեր և կյանքի ստեղծում: Իսկական սերը կրքոտ է: Եվ տղամարդու և կնոջ միջև կրքոտ սերը տանում է հավերժական կյանք»,-ասել է Հռոմի պապը 24-ամյա աղջկան, որը պատմել է ավագ սերնդի հետ սիրո և սեքսուալության թեմաները քննարկելու հետ կապված դժվարությունների մասին:

«Սեքսուալությունը պետք է ապրի մի հարթությունում՝ կնոջ և տղամարդու միջև սիրո մեջ: Սակայն այս ուղուց այն կարող են շեղել մեր թուլություններն ու ոգու անկումը»,-ասել է Հռոմի պապը՝ որպես օրինակ բերելով պոռնոինդուստրիան:

Spread the love
  • 14
    Shares