Արարատ Միրզոյանը քվեարկել է հանուն հեղափոխության արժեքների և հանուն նոր Հայաստանի

- in Ընտրություններ

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը քվեարկել է հանուն հեղափոխության արժեքների և նոր Հայաստանի:

ՀՀ առաջին փոխվարչապետը իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի 8/07 ընտրատեղամասում: «Լավ տրամադրությամբ եմ եկել քվեարկելու: Այս ընտրությունների ընթացքում խաթարող ոչ մի հանգամանք չի եղել: Ես քվեարկել եմ հանուն նոր Հայաստանի, հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի»,-լրագրողների հետ զրույցում շեշտեց նա:

Արտահերթ ավագանու ընտրությունները և՛ քաղաքային իշխանությունների ընտրություններ են, և՛ կարող են հանդիսանալ խորհրդարանական ընտրությունների համար նախաշեմ:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ այս ընտրությունները կարող են նախաշեմ լինել խորհրդարանական ընտրությունների համար՝ առաջին փոխվարչապետը նշեց, որ սա պետք է լինի ժողովրդի կողմից վստահության քվե:

«Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ սրանք քաղաքային իշխանությունների ընտրություններ են, այսինքն՝ երկու կոմպոնենտն էլ կա»,- ընդգծեց Միրզոյանը:

Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր արել, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ: Վարչապետի կարծիքով՝ փոփոխությունների իմաստը կլինի այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան ոչ միայն Վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանի՝ ինքնալուծարման մասին որոշում ընդունելու դեպքում:

Spread the love