Արտակարգ դրություն Հայաստանի Սահմանադրությունում

- in Կարծիք
orensgirq

Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական ճգնաժամ է։ Իմ կարծիքով, այս ճգնաժամի պատճառներից մեկը ինչպես ներկա սահմանադրության, այնպես էլ 1988 թվականից հետո ընդունված սահմանադրություններում ոչ ճշգրիտ սահմանումների մեջ է։

Որպես հետևանք մենք ունենք իրար հակասող հոդվածներով սահմանադրություն։ Կարծում եմ, որ սահմանադրության նախագիծը ստեղծող իրավաբանների՝ այն ժամանակ գործող իշխանություններին հաճոյանալու ձգտումը  գերակշռեց իրենց մասնագիտական պարտականությունները անաչառ կերպով կատարելու պարտականությանը։

Որպես հոդվածների միջև հակասության օրինակ դիտարկենք 2008 թվականի իրադարձությունները։

Արտակարգ իրավիճակի մասին օրենքը գոյություն չուներ, չնայած այն հանգամանքին, որ 2005 թվականին ընդունված սահմանադրության 55-րդ հոդվածը փաստում է՝

Հանրապետության Նախագահը՝

14) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգիդեպքումխորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի ևվարչապետի հետհայտարարում է արտակարգ դրությունիրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդմասին ուղերձով դիմում է ժողովրդին:

Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժովանհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։

Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.

Գոյություն ուներ նաև 117 հոդվածը՝ Ուշադրություն դարձնենք նաև շատ կարևոր 117-րդ հոդվածին՝

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո`

1) Ազգային ժողովը երկու տարվա ընթացքումհամապատասխանեցնում է գործող օրենքները Սահմանադրությանփոփոխություններին.

Առաջացել է իրավական կոլիզիա՝ փաստացի արտակարգ դրության մասին օրենք գոյություն չունի, արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանված չէ, սակայն իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն։ Ցանկացած իրապես ժողովրդավարական հասարակությունում աշխատում է միջազգային պրակտիկայում հայտնի համաիրավական լիբերալ-ժողովրդավարական դրույթ՝ «օրենքով չարգելվածը թույլատրված է»։ Այն վերաբերվում է առաջին հերթին ֆիզիկական և իրավաբանական անձանց, որպես շուկայական, տնտեսական, քաղաքացիա-իրավական գործունեության սուբյեկտ։ Սակայն ոչ բոլորին է հայտնի, որ գոյություն ունի այդ դրույթի երկրորդ մասը՝ պետական կառույցները, պաշտոնատար անձինք պարտավոր են առաջնորդվել «արգելված չէ միայն այն, ինչ ուղիղ թույլատրված է օրենքով» կանոնով։

Եթե արտակարգ դրության մասին օրենքը գոյություն չունի, ապա արտակարգ դրություն հայտարարելը օրենքի խախտում է։ Իսկ իշխանությունների կամ այլ անհայտ ուժերի գործողությունների հետևանքով մահացածների և տուժածների առկայությունը, է՛լ ավելի է մեծացնում հանցանքի ծանրությունը։ Առաջնահերթ է դառնում պատասխանատվության հարցը։ Ո՞վ է մեղավոր։ Ո՞վ և ինչպե՞ս է որոշել, որ ստեղծված իրավիճակը համապատասխանում է «սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգիդեպքում» ձևակերպմանը։ Միգուցե գոյություն ուներ ընտրողների վստահությունը չունեցող անձանց՝ իշխանության ղեկը կորցնելու վտանգ, բայց ոչ Սահմանադրական կարգին։

Ես առաջարկում եմ ավելի խորը հարցադրում։ Ո՞վ է մեղավոր, որ խախտվել է սահմանադրության պահանջը՝ երկու տարվա ընթացքում համապատասխանեցնել օրենքները սահմանադրությանը։ Որոշ իրավաբաններ ինձ կհիշեցնեն, որ 117-րդ հոդվածում խոսքը գնում է գործող օրենքների մասին։ Իսկ Սահմանադրությունում կարո՞ղ են լինել չգործող օրենքներ։ Ներքո մեջբերեմ 2005 թվականի սահմանադրության հոդվածները, որոնք կօգնեն մեզ հստակություն մտցնել պատասխանատվության հարցում։

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանժողովրդավարականսոցիալականիրավական պետություն է:

Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:

Խտրականությունըկախված սեռիցռասայիցմաշկի գույնիցէթնիկական կամ սոցիալական ծագումիցգենետիկականհատկանիշներիցլեզվիցկրոնիցաշխարհայացքիցքաղաքականկամ այլ հայացքներիցազգային փոքրամասնությանըպատկանելությունիցգույքային վիճակիցծնունդիցհաշմանդամությունիցտարիքից կամ անձնական կամ սոցիալականբնույթի այլ հանգամանքներիցարգելվում է:

Հոդված 49. Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:

Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրությանպահպանմանըապահովում է օրենսդիրգործադիր և դատականիշխանությունների բնականոն գործունեությունը:

Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետությանանկախությանտարածքային ամբողջականության ևանվտանգության երաշխավորն է:

Հոդված 56. Հանրապետության Նախագահը հրապարակում էհրամանագրեր և կարգադրություններորոնք չեն կարող հակասելՀայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներինու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։

Հոդված 56.1. Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:

Արդյոք կարելի է համարել օրենսդիր իշխանության աշխատանքը բնականոն, եթե 117-րդ հոդվածի պահանջները չեն կատարվել։ Ոչ, դա նորմալ չէ։ Հետևաբար, Հանրապետության Նախագահը չի ապահովել Սահմանադրության պահպանումը։ ՀՀ Նախագահի պարտականություններից էր նաև Ազգային Ժողովից պահանջել 117-րդ հոդվածի կատարումը։ Նշեմ, որ անգործությունը, որը բերել է բացասական հետևանքների, ևս դիտարկվում է, որպես հանցագործություն։

Ելնելով վերոնշյալից և 2005 թվականի Սահմանադրության 14․1 հոդվածից, նախկին նախագահը պետք է պատասխանատվություն կրի 2008 թվականի հայտնի դեպքերի համար, քանի որ օրենքով չսահմանված արտակարգ դրության հայտարարումը հանգեցրել է ծանր հետևանքների։

Հոդված 1-ի և հոդված 56․1-ի համեմատումը առաջ է բերում մեկ այլ հարց։ Կարո՞ղ է արդյոք ժողովրդավար երկրում որևիցե պաշտոնատար անձ ունենալ մաքսիմում իրավունքներ և ոչ մի պատասխանատվություն, այսինքն ինչ-որ ֆեոդալ պետության միապետի կարգավիճակ։ Սա ևս լուծում պահանջող հակասություն է։

Արդյոք առկա՞ է Ազգային Ժողովի պատգամավորների պատասխանատվություն։

Հոդված 47. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանելՍահմանադրությունը և օրենքներըհարգել այլոց իրավունքներըազատությունները և արժանապատվությունը:

Հոդված 66. Պատգամավորը կաշկանդված չէ հրամայականմանդատովառաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:(Հրամայական մանդատ – ընտրովի պաշտոնատար անձիգործողությունների սահմանափակում որևէ պայմաններովորոնցխախտման դեպքում նա կարող է հետ կանչվել։)

Եվ կրկին Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:

Ըստ հոդված 66-ի, պատգամավորները պատասխանատվություն չեն կրում։

Եթե պատգամավորները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և պարտավոր են պահպանել սահմանադրությունը, ապա ինչու՞ նրանք չեն օգտագործել օրենսդրի իրենց իրավունքը և Ազգային Ժողովի շրջանառության մեջ չեն մտցրել արտակարգ դրության մասին օրենքի նախագիծը։ Ըստ ամենայնի նրանք համարել են, որ իրենց, պատասխանատվությունից ազատող, 66-րդ հոդվածը ունի  գերակայում է 47-րդ հոդվածին։ Ինչ վերաբերվում է խղճին․ իսկ որտեղ է սահմանված, թե ինչ է «խիղճը»։ Եթե անգամ սահմանված է, ապա ինչպե՞ս չափել պատգամավորի խիղճը։ Սա ևս մեկ հակասություն է սահմանադրության հոդվածներում։

Առաջնայնությունների  հարցին կանդրադառնանք քիչ ուշ։

2008 թվականի դեպքերից հետո Ազգային Ժողովը որոշեց, որ այնուամենայնիվ օրենքը անհրաժեշտ է։

Տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության օրենք «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ » ընդունված 21.03.2012

Ներառում է հոդված 9-ում ձևակերպված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասին դրույթը, ըստ որի, զինված ուժերը պետք է ոստիկանական ուժերին բնորոշ գործառույթներ իրականացնելու նախապատրաստություն անցած լինեն։ Տիրապետեն ամբոխներ ցրելու, հատուկ միջոցները կիրառելու և այլ հմտությունների։

Իսկ որտեղ է նման արտակարգ դրության սահմանը։ Միգուցե օրենքում արժե գրել, որ զինվորականը իրավունք ունի հրաժարվել կրակել սեփական ժողովրդի վրա։ Մի՛ զարմացեք՝ նման օրենսդիրների դեպքում դա էլ է հնարավոր։

Կրկին անդրադառնանք Սահմանադրությանը (2015 թվականի)

Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը

  1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
  2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:
  3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է oրենքով uահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Եվ ինչպե՞ս է այս հոդվածի տրամաբանության մեջ տեղավորվում «Արտակարգ դրության իրավական ռեժիմ» օրենքը, եթե Զինված ուժերը պաշտպանում են Հայաստանի Հանրապետության սահմանները և չեզոքություն են պահպանում քաղաքական հարցերում։ Չեզոքություն՝ մահակը ձեռքերու՞մ։ Այսպիսի օրենսդիրներին պետք է ցրել նույն մահակներով, իրենց իսկ ընդունած արտակարգ իրավիճակի մասին օրենքով, քանի որ իրենք խախտում են Սահմանադրության Հիմքերը։

Կարճ մեկնաբանեմ 2015 թվականի Սահմանադրության 94 հոդվածը։

Հոդված 94. Ներկայացուցչական մանդատը

Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:

Կրկին իրավական կոլիզիա։ Եթե յուրաքանչյուր պատգամավոր ներկայացնում է ամբողջ ժողովրդին և պատգամավորները ունեն հակադիր կարծիքներ, ապա ինչպե՞ս որոշել ողջ ժողովրդի կարծիքը։ Պատգամավորության թեկնածուն նախընտրական քարոզարշավի ընթացքում կարող է խոստանալ ցանկացած բան, իսկ ընտրվելուց հետո, չլինելով կաշկանդված իմպերատիվ մանդատով, կարող է չկատարել խոստումները։ Հետևաբար իշխանությունը պատկանում է ժողովրդին միայն ընտրությունների ընթացքում, իսկ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում՝ պատգամավորներին, իրենց «խղճով և համոզմունքներով»։

Հակասությունների այլ օրինակներ կարող եք գտնել http://nt.am/am/news/254471/  հղումով։

Ինչպե՞ս լուծել Սահմանադրությունում հակասությունների խնդիրը ։

Քանի որ, անգամ բազմիցս ստուգված փաստաթղթում կարող են դեռ մնալ անճշտություններ, որոնք առաջացնում են հակասություններ Սահմանադրության հոդվածների միջև, առաջարկում եմ քննարկման դնել այս խնդրի լուծման հետևյալ մոտեցումը՝

Սահմանել Սահմանադրության հոդված 1․

1․1․ Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավական ուժ և նրա նորմերը ունեն ուղիղ կիրառություն։

Սահմանադրության հոդվածների գերակայությունը որոշվում է նրանց հերթականությամբ և նվազում է առաջին հոդվածից դեպի վերջին հոդված։

1․2․ Վճռաբեկ դատարանի կողմից հոդվածների միջև հակասության ճանաչումը չեղարկում է ավելի ցածր գերակայություն ունեցող հոդվածը։

1․3․ Վճռաբեկ դատարանի որոշումը  Սահմանադրության հոդվածների միջև, ուժի մեջ է մտնում որոշումը հայտարարելու պահից։

Վերոնշյալից ելնելով՝ կարծում եմ, որ չնայած Սահմանադրության հոդվածներին քաղաքական կուսակցությունների վերաբերմունքին նրանց անհրաժեշտ է քննադատել։ Սակայն չարժե հույսեր կապել  իրենց ծրագրերը չներկայացնող, գաղափարախոսական հիմքեր չունեցող կուսակցությունների հետ։ Այդ իսկ պատճառով, հիմք ընդունելով նշված փաստերը, ես կոչ եմ անում հասարակության մտավորական վերնախավին կատարել իրենց քաղաքացիական պարտքը և սկսել իրապես ժողովրդավարական քննարկում, ստեղծելով  Սահմանադրության ժողովրդավար նախագիծ, որը կապահովի Հայ էթնոսի և նրա մշակույթի պահպանումը և զարգացումը, որպես համաշխարհային քաղաքակրթության բաղադրիչ մաս։

Հակոբ ՂԱՐԱԲԵԿՅԱՆ

Spread the love