Գևորգ Կոստանյանը՝ նախաքննական գաղտնիքների նկատմամբ «դոստուպ» ունեցող հանձնաժողովի նախագահ

Kostanyan Gevorg

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Հանձնաժողովի նախագահին առաջարկում է հանձնաժողովում ամենաշատ ձայներ ունեցող խմբակցությունը, այսինքն՝ ՀՀԿ-ն։

Հանձնաժողովն իրավասություն ունի բացատրություններ ստանալու ցանկացած պաշտոնյայից՝ ընդհուպ մինչև վարչապետ, նաև նախաքննական գաղտնիքների նկատմամբ ունի «դոստուպ»՝ «անհրաժեշտ ընթացակարգն ապահովելով»։

Այսինքն, այս հանձնաժողովը հավակնում է դառնալ դատախազությո՞ւն՝ ՀՀ դատախազության կողքին, օրվա գլխավոր դատախազի պասիվության պարագայում (որի նկատմամբ, մեր տեղեկություններով, անվստահության գործընթաց է սկսվելու առաջիկայում)։ Հանձնաժողովը բացառապես միջազգային չափորոշիչներին համապատասխան է իրականացնելու իր «փաստահավաք» առաքելությունը՝ ապահովելով լուրջ հիմքեր»։

Spread the love
  • 8
    Shares