Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին

USA despanatun

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական կայքէջը, դեսպանի թեկնածուն Ռուսաստանի և նախկին Խորհրդային երկրների հարցերով փորձագետ Լինն Թրեյսին է  (Lynne Tracy), ով ներկայում զբաղեցնում է ԱՄՆ պետդեպում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը: Նոր դեսպանի նշանակումը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից:

Լինն Թրեյսին զբաղեցրել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել է ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնականը և տիրապետում է ռուսերեն լեզվին:

Լինն Թրեյսին նախկինում աշխատել է Պակիստանի Փեշավար քաղաքում ԱՄՆ հյուպատոսությունում: 2008 թվականի օգոստոսին նրա դեմ մահափորձ է տեղի ունեցել: Չնայած դրան՝ նա շարունակել է աշխատել Փեշավարում: ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինոնը Լինն Թրեյսիին պարգևատրել է Հերոսության պարգևով:

Spread the love
  • 19
    Shares