Երևանում վթարի է ենթարկվել երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրը

Eraguyn

Սեպտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 13:00-ի սահմաններում Սարալանջի փողոցի թիվ 130/2 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Գոռ Մխեյանի վարած BMW մակնիշի 99 TP 999 համարանիշի և 33-ամյա Արտակ Գարաջյանի վարած Opel մակնիշի 35 QR 119 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Գարաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Մխեյանը  երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրն է, ով աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ գլխավոր տնօրենի խորհրդական, նրա հայրը՝ Գագիկ Մխեյանը, Ազգային ժողովի պատգամավոր էր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Գ. Մխեյանը, ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 33–ամյա վարորդի Opel-ին:

Spread the love
  • 17
    Shares