Ըստ Բաբլոյանի, Սերժ Սարգսյանը չի հորդորել, թե ում ընտրեն

ara-babloyan

Երեւանի ավագանու ընտրության քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակցությանը չի հորդորել քվեարկել որեւէ մեկի օգտին:

Նա չի պատասխանել հարցին, թե ում օգտին են տրամադրված քվեարկել ՀՀԿ-ականները:

Արա Բաբլոյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել է հանուն զարգացման և առաջընթացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ նախագահ իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի  4/53 ընտրական տեղամասում: «Միանշանակ քվեարկել եմ հանուն Երևանի, հանուն զարգացման, առաջընթացի: Հանուն նրա, որպեսզի մենք լավ մայրաքաղաք ունենանք: Չեմ  ասի, որ այս ընտրությունները շատ մեծ տարբերություն ունեն նախորդներից, սակայն ինձ համար կարևոր դեր ունի հանդուրժողականությունը ընտրական գործընթացում»-լրագրողների հետ զրույցում ասաց Բաբլոյանը:

Spread the love
  • 13
    Shares