Հայ ներկրողների օրինակով. Վրաստանում ևս բեռնատարների վարորդները բողոքի ակցիաներ են անցկացնում

- in Մամուլ
Lars

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանում ևս բեռնատարների վարորդները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով կառավարությունից չեղյալ ճանաչել ավտոմոբիլային տրանսպորտով հացահատիկ տեղափոխելու արգելքը:

Վրացի ավտոփոխադրողները մեկ օր ժամանակ են տվել ֆինանսների նախարարին այդ որոշումը չեղարկելու համար՝ այլապես սպառնալով ավելի մասսայական բողոքի գործողություններով՝ պատճառաբանելով, որ այդ որոշման արդյունքում անգործ է մնում 10 հազար մարդ: Վրացի վարորդները հիմնավոր կասկածներ ունեն, որ արգելքի իրական նպատակը հացահատիկի տեղափոխման ոլորտում մենաշնորհի հաստատումն է:

Հայ վարորդները, որոնք բողոքի էին դուրս եկել սեպտեմբերի 15-ին, դադարեցրին իրենց գործողությունները միայն այն պատճառով, որ Վրաստանի կառավարությունը 15 օրով հետաձգեց որոշման կիրառումը` սեպտեմբերի 15-ից տեղափոխելով հոկտեմբերի 1»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...