Հայ-վրացական հաղթանակ. Առայժմ ցորենը կներկրվի ցամաքային ճանապարհով

- in Մամուլ
Bernatarner

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի որոշումը հետաձգել է մինչև տարեվերջ։ Այդ մասին հայտնի է դարձել նախարարի և բեռնափոխադրողների հետ հանդիպումից հետո։

Նախարարը հետաձգել է որոշման կիրարկումը մինչև տարեվերջ և նշել, որ այս ժամանակահատվածում կաշխատեն նախկին տարբերակով՝ միաժամանակ փորձելով գտնել խնդրի լուծման առավել ոչ ցավոտ լուծում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բարձրացված աղմուկի պատճառով Վրաստանը որոշման կատարումը հետաձգել էր մինչև հոկտեմբերի 1»:

Spread the love