Հեռացավ Նեմեց՝ Ռուբեն Հայրապետյանն՝ իր քրեաօլիգարխիայով

ruben hayrapetyan

Հայաստանի ֆուտբոի ֆեդերացիայի 17-րդ արտահերթ համաժողովում ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Իրադարձությունն, անշուշտ, բազնմաշերտ վերլուծության, քննարկումների անհրաժեշտություն ունի։ Այն փաստը, որ ՀՖՖ-ում վերջապես ավարտվեց տխրահռչակ օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի անձնշխանությունը՝ զուգորդված բեսպրեդելի ու կամայականության դրսևուորմներով, արդեն իսկ դրական է։ Հայրապետյանը հայկական ֆուտբոլը կանգնեցրել էր փլուզման շեմին, անգամ վտանգված էր ընթացիկ ազգային առաջնության անցկացումը, եթե ինֆորմացիոն արտահոսք չլիներ, որ սեպտեմբերին ՀՖՖ նախագահի պաշտոնում Ռուբեն Հայրապետյանին փոխարինելու է Արթուր Վանեցյանը։ Նույնիսկ ավելորդ է խոսել այն մասին, որ մենք ունենք անատամ ու բոլոր առումներով բարոյալքված ազգային հավաքական, որն անգամ հանդգնեց բացահայտ սաբոտաժի գնալ Մակեդոնիայի հետ վերջին հանդիպմանը՝ այսպիսով զորակցելով հեռացող օլիգարխին։ Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանը չկարողացավ անգամ գեղեցիկ հրաժեշտ տալ պաշտոնին ու իր մեջ հաղթահարել նեղացածի բարդույթը․ նա այսօր չի մասնակցել ՀՖՖ համաժողովին։

Հայկական ֆուտբոլը շուրջ երկու տասնամյակ գտնվել է քրեօլիգարխիայի ճիրաններում ու երկրում տեղի ունեցած բեկումնային փոփոխությունները չէին կարող շրջանցել ամենապոպուլյար մարզաձն ու ՀՖՖ-ն։ Հին համակարգը տապալվեց նաև հայկական ֆուտբոլում ու դա շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն մարզական, այլ նաև՝ հոգեբանական, քաղաքական տեսանկյունից, որովհետև ֆուտբոլը, մեր ազգային հավաքականը նոր իրավիճակում կարող են դառնալ հասարակական ռացիոնալ կոնսոլիդացիայի ազդակներից մեկը։

Միանգամայն այլ խնդիր է, թե ինչքանով էր նպատակահարմար Ռուբեն Հայրապետյանի փոխարինումը Արթուր Վանեցյանով։ Խնդիրը վերջինիս անձը չէ, այլ այն սկզբունքային մոտեցումը, որ մարզական միությունների աշխատանքին հնարավորինս նվազագույնի պետք է հասցվի իշխանության միջամտությունը, ինչը մշտապես շահերի բախում է առաջացնում, որը թերևս միայն խանգարում է ֆուտբոլի զարգացմանը։

Մյուս կողմից՝ Արթուր Վանեցյանը Հայաստանի ամենաբազմազբաղ պաշտոյնաներից մեկն է ու սկզբունքորեն նրա ժամանակը չի հերիքելու ՀՖՖ-ով զբավելու համար, մանավանդ գաղտնալսման սկանդալը բացահայտեց, որ անվտանգային միջավայրում ամեն ինչ չէ, որ նորմալ է։ Այս իրավիճակում Վանեցյանը փաստորեն միջնորդավորված է ղեկավարելու ՀՖՖ-ն, ինչը, որպես կանոն, լայն դաշտ է բացում ինտրիգների համար։

Հայաստանում չգործեց արևմտյան քաղաքական մշակույթում տարածված կանոններից մեկը, երբ սկանդալի կիզակետում հայտնված քաղաքական կամ պետական գործիչը սահմանափակում է իր հավակնություններն ու հրապարակային դրսևորումները՝ առնվազն մինչև միջադեպի հետ կապված հանգամանքների բացահայտումը։ Արթուր Վանեցյանը գաղտնալսման սկանդալից հետո պետք է կենտրոնանար բացառապես ԱԱԾ գործունեության վրա՝ հասարակությանն ազդակ ուղարկելով, որ իր օրակարգում չկան այլ հետաքրքրություններ, ոլորտներ՝ մինչև չպարզվեն Հայաստանի անվտանգությանը սպառնացող օջախներն ու ռիսկերը։

Հետհեղափոխական Հայաստանը սկզբունքորեն պետք է հրաժարվեր սուպերնախարարներ կամ սուպերհամակարգեր ունենալու պրակտիկայից, սակայն մենք առայժմ հեռու ենք նման իրականությունից, ինչի լավագույն վկայությունն այն է, որ ՀՖՖ-ում օլիգարխին փոխարինեց ուսադիրներ կրող նախագահ։ Սա կարող է հայկական ֆուտբոլում նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, չեղարկել պայմանավորված խաղերի տխուր ավանդույթը, սակայն հազիվ թե ֆուտբոլի զարգացման ազդակ հանդիսանա, որովհետև ֆեդերացիան՝ եթե ոչ այսօր, ապա վաղը դարձյալ հայտնվելու է քաղաքական կոնյուկտուրայի կիզակետում։ Ասվածի լավագույն ապացույցը ՀՖՖ գործկոմի նոր կազմն է, որտեղ մեծ թիվ են կազմում գործող քաղաքական թիմի ներկայացուցիչները՝ Արսեն Թորոսյան, Արեն Մկրտչյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Ռուբեն Ռուբինյան։ Այն պատճառաբանությունը, թե նրանց ընտրության հարցում կարևորվել է ՀՖՖ-ի ու կոնկրետ գերատեսչությունների համագործակցության հանգամանքը՝ չի դիմանում ոչ մի քննադատության։ ՀՖՖ գործկոմը միչգերատեսչական մարմին չէ, ոչ էլ՝ այդ մարդիկ անփոխարինելի են իրենց պետական պաշտոններում։ Եթե շարժվենք այդ տրամաբանությմաբ, ապա գործկոմում ընտրված նախարարների պաշտոնանկության դեպքում նրանք պետք է հեռանան նաև ՀՖՖ-ից։

ՀՖՖ-ում փոխվեցին անձերը, գուցե նաև՝ մթնոլորտն ու բարոյական միջավայրը, բայց նույնը մնաց մտածողությունը հեռացավ Նեմեց՝ Ռուբեն Հայրապետյանն՝ իր քրեաօլիգարխիայով։

Spread the love