ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լեւոն Երանոսյանին

yeranosyan Levon

Հատուկ քննչական ծառյությունը մեղադրանք է առջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին՝ քր. Օր. 309 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով:

Այս մասին, armtimes.com-ի հաղորդմամբ, հայտնեց Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը՝ Ազատության եթերում՝ նշելով, որ քննչական գործողություններից հետո Երանոսյանը դուրս է եկել շենքից:

Երանոսյանին ներկայացվել է որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը, նա ծանոթացել է մեղադրանքին, հրաժարվել ցուցմունք տալուց:

Լեւոն Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Spread the love
  • 17
    Shares