Մերկելը հրապարակավ վիրավորել է Մեյին

- in Միջազգային
Tereza Mey 1

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակավ վիրավորվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը։ Այս մասին հաղորդում է Daily Express-ը։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, Զալցբուրգում Եվրամիության երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Պարբերականը նշում է, որ Մեյը եղել է եվրոպացի առաջնորդների խմբում, երբ նրանց է մոտեցել Մերկելը։ Վարչապետը ժպտացել է և թեքվել դեպի Մերկելը, սակայն վերջինն անտեսել է դա և մոտեցել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբուսկայտեին։

Ավելի վաղ Մերկելը անձնական զրույցի ժամանակ վարչապետին ասել է, որ Brexit-ի շուրջ բանակցություններում Մեծ Բրիտանիան պետք է մի փոքր «համբերի»։

Spread the love