Մեր ժպիտները որպես թուլություն ընկալողներն օրենքի ծանր ուժը կզգան իրենց վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ քանի դեռ ինքը կառավարության ղեկավարն է, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու:

«Այսօր կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, որ հեղափոխությանը պաշտպանել են և գտնում են, որ կարող են իրենց տարբեր բաներ թույլ տալ: Ով ուզում է լինի, Հայաստանում առանց պետհամարանիշների ավտոմեքենա չի կարող լինել: Հայաստանում կա ավանդույթ, որ պետության ղեկավարին սպասարկող ավտոմեքենայի վրա համարանիշ չի լինում: Առաջին օրից իմ մեքենայի վրա պետհարամարանիշեր են տեղադրվել, գոլդ չեն, այլ սովորական՝ 131 ՍՍ 01: Քանի դեռ ես վարչապետ եմ՝ արտոնյալ մարդ չի լինելու, սկսած իմ հարազատ քաղաքական ուժից, մերձավոր շրջապատից»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով իր կոշտ հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք պայմանավորված են ՀՀ-ում հաստատված որոշ «ավանդույթներ» ոչնչացնելով: «Վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին օրից նախարարների, պաշտոնյաների հետ խոսում եմ «դուք»-ով, ներողությում եմ խնդրում ընդհատելու համար, երբ հանձնարարություն եմ գրում՝ խնդրում եմ անել այսինչ բանը: Եվ ես ժամանակ առ ժամանակ ոմանց անհրաժեշտություն ունեմ հիշեցնելու, որ մեր ժպիտները հանկարծ չընկալեն որպես թուլություն: Ով սրանում կասկածի՝ օրենքի ծանր ուժը կզգա իր վրա, սա կատակ չէ: Մենք ժպտում ենք, բայց մենք չենք կատակում, Հայաստանում արտոնյալներ չպետք է լինեն և չեն լինելու: Հայաստանում օլիգարխներ չկան և չեն լինելու, Հայաստանի վարչապետի «քիփ», վարչապետի բաջանաղ, վարչապետի «քուչի լավ տղա», «լավ տղու հետ օրթախ գործ ունենալու, 50 տոկոս փայ մտնողների ինստիտուներ չեն լինելու, մոռացեք դրանց մասին»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Spread the love
  • 17
    Shares