Միհրան Պողոսյանն իրեն թափ տվե՞լ է, թե՝ ոչ, չպարզվեց

- in Պնակալեզներ
Mihran Poghosyan qetrin

Սեպտեմբերի 19-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ դիմելով իրեն քննադատող ՀՀԿ-ականներին. «Հլը մի հատ ձեզ թափ տվեք, տեսնենք՝ ձեր որ մասը որ կողմը կընկնի, դուք ո՞վ եք, որ նպատակահարմար գտնեք»:

Իսկ երեկ՝ ԱԺ-ում տոնակատարությունից առաջ ՀՀԿ-ական պատգամավոր, Քեթրինի՝ Միհրան Պողոսյանին լրագրողներից մեկը հարցրեց, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դուք ո՞վ եք, ինչին ի պատասխան Մ. Պողոսյանն աքլորացավ, թե «Ես՝ Ազգային ժողովի պատգամավոր եմ»:

Անմիջապես հետո ՄԻՏՔ.am-ի հարցը, թե իսկ փորձե՞լ եք Ձեզ թափ տալ, ինչը շարունակությունն էր Նիկոլ Փաշինյանի խոսքի, չգիտես ինչու զայրեցրեց Միհրան Պողոսյանին: Նա ընդհատեց իր խոսքն ու խելքներս գլուխներս հավաքելու և նորմալ հարցեր տալու կոչ արեց մեր լրատվամիջոցին: Թերևս՝ Միհրան Պողոսյանը զգացել է ինքն իրեն թափ տալու արդյունքը կամ՝ Էդգար Սիմոնյանին է հարցրել, որ իրեն թափ տան ի՞նչ կլինի: Կամ՝ թերևս Միհրան Պողոսյանը չհամարձակվեց այդ առումով պատասխանել Նիկոլ Փաշինյանին:

Հարգանքով՝ Սիմոն Սարգսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...