Մոնիկա Բելուչին բացել է Dolce&Gabbana–ի վիթխարի ցուցադրությունը

axjik xabel

Ամենահայտնի աստղերին բեմահարթակի վրա հավաքելն արդեն ավանդույթ է դարձել Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի համար։

Դիզայներները հրաժարվում են հետևել ձևվածքի պարզության, սեքսուալության բացակայության և oversize-ի համընդհանուր միտումներին։ Իտալական այս բրենդի յուրաքանչյուր ցուցադրություն կանացիության և սեքսուալության գագաթնակետ է դառնում։

Դերասանուհի Մոնիկա Բելուչին բացել է ցուցադրությունը մետաքսե, մարմինը գրկող, սիսեռանախշով զգեստով, plus-size գեղեցկուհի Էշլի Գրեհեմը բեմահարթակ է դուրս էկել ընձառյուծի նախշով զգեստով, Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին՝ բարոկո ոճի կոստյումով։

Spread the love
  • 9
    Shares