Նոր քաղաքապետը մյուսներից որոշակի առումով տարբերվում է

- in Սոցիալական
tovmas-shahverdyan

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում հեղափոխությունից հետո մարդիկ շոշափելի փոփոխություններ չեն զգացել, բայց տրամադրության ու հոգեբանության առումով փոփոխություններ կան։ 

Աշտարակցիները նշեցին, որ քաղաքում կան բազմաթիվ խնդիրներ՝ ճանապարհների բարեկարգման, խմելու ջրի, աշխատատեղերի և այլն։

Աշտարակցիները նշեցին, որ քաղաքապետերի հարցում իրենց բախտը տարիներ շարունակ չի բերել, սակայն նոր քաղաքապետը, կարծես, մյուսներից որոշակի առումով տարբերվում է՝ նշանակվելուց հետո մի քանի փոփոխություններ արել է քաղաքում, այգին է բարեկարգել, աղբահանության հարցը լուծել և այլն։ Սակայն բազմաթիվ խնդիրներ մնում են օդում կախված։ Քաղաքացիները մեզ հետ զրույցում ասում էին՝ միայն ծառ տնկելով, այգի կառուցելով չի լինում, պետք է աշխատատեղեր ստեղծել։

Spread the love
  • 19
    Shares