Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ընտրացուցակները

Yntrutyun

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ընտրական ցուցակները:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են police.am կայքում:

Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ.-ին ընտրողների թիվը եղել է 850 հազար 124: Վերջնական ցուցակները հրապարակման դրությամբ ընտրողների թիվը 848 հազար 343 է:

Spread the love
  • 24
    Shares